00:00:00

Էրդողանը կարգադրել է բացել Նախիջևանի հետ սահմանը

14:45, 27 փետրվար 2020 Աշխարհ

Փետրվարի 25-ին Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Թուրքիայի սահմանին քաղաքացիների և բեռնատարների մուտքի սահմանափակման հարցը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված` Իլհամ Ալիևն այս հարցը բարձրացրել է Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի նախագահը համապատասխան հրամաններ է տվել իր երկրի պետական կառույցներին, և փետրվարի 26-ին` ժամը 15:10-ի դրությամբ, թուրք-ադրբեջանական սահմանը կրկին բացվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 24-ին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Թուրքիան և Իրանը փակել էին Նախիջևանի հետ սահմանը, և այն հայտնվել էր ցամաքային շրջափակման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր