00:00:00

Էրդողանը հերքել է Patriot համալիրները Անկարային փոխանցելու ԱՄՆ պատրաստակամության մասին հաղորդագրությունները

00:22, 27 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերքել է Patriot համալիրները Անկարային փոխանցելու ԱՄՆ պատրաստակամության մասին հաղորդագրությունները, հաղորդում է Anadolu-ն: «ԱՄՆ-ը Թուրքիային զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու պատրաստակամություն չի հայտնել: Անկարան ամերիկյան կողմին հայտնել է, որ պատրաստ է Patriot համալիրներ գնել նաեւ ԱՄՆ-ից: Կոնգրեսի թույլտվությունը պետք է ստանա ոչ թե Անկարան, այլ Վաշինգտոնը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Անկարային խոստացել է աջակցել Իդլիբի հարցում: Այդ հարցը քննարկվել է Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, սակայն մինչ այժմ որեւէ կոնկրետ օգնություն չի ցուցաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր