00:00:00

Մահացել է ամերիկացի ամենածեր գանգստերը

17:33, 26 փետրվար 2020 Աշխարհ

Ամերիկացի ամենահայտնի գանգստերներից մեկը՝ «Սոննի» մականունով ավագ Ջոն Ֆրանցեզեն, 104 տարեկանում մահացել է նյույորքյան հիվանդանոցում, հայտնում է Sky News-ը: Ֆրանցեզեն հայտնի է որպես Կոլոմբո մաֆիոզ ընտանիքի անդամ, որին միացել է 33 տարեկանում: Մինչեւ 1990-ական թվականների կեսը նա զբաղեցրել է հիերարխիայում երկրորդ տեղը: Գանգստերին քանիցս դատել են, այդ թվում՝  բանկերի կողոպուտների եւ սպանությունների համար: Նա վերջին անգամ բանտային պատժաժամկետ է ստացել 2011 թվականին, բայց 2017-ին արդեն նրան ազատել են տարիքի պատճառով: Ֆրանցեզեն ունի 3 որդի, 2 դուստր եւ մեծ թվով թոռներ ու ծոռներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր