00:00:00

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

17:23, 26 փետրվար 2020 Աշխարհ

Ինդոնեզիական Յամդենա կղզում Բանդա ծովում 6,2 մանգիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուալ քաղաքից (բնակչությունը մոտ 39 հազար մարդ) 272 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 49 կմ խորության վրա: Տուժածների, փլուզումների եւ ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր