00:00:00

Մեքսիկայում տեղի է ունեցել Պոպոկատեպետլ հրաբխից մոխրի հզոր ժայթքում

17:03, 26 փետրվար 2020 Աշխարհ

Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է մեքսիկական Պոպոկատեպետլ հրաբխից մոխրի հզոր ժայթքման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պայթյունը գրանցվել է 6.39-ին, մոխրի եւ հրաբխային գազերի սյունը հասել է 1,2 կմ բարձրության»,- նշված է Twitter-ում հրապարակված ծառայության հաղորդագրության մեջ: Կեսգիշերից քիչ անց տեղի է ունեցել լավայի ժայթքում, որի տեսագրությունը հրապարկել է տարերային աղետների կանխման մեքսիկական ազգային կենտրոնը՝ Cenapred-ը: Կենտրոնի տեղեկություններով՝ ընկնող բեկորները գրանցվել են խառնարանից մեկ կիլոմետր հեռավորությամբ: Վերջին մեկ օրում տեղի է ունեցել Պոպոյի, ինչպես հրաբուխն անվանում են տեղի բնակիչները, ընդհանուր 242 «ելք», մեկ փոքր եւ մեկ չափավոր ժայթքում: Իշխանություններն արգելում են խառնարանին մոտենալ 12 կիլոմետրից մոտ հեռավորությամբ: Հրաբխի ակտիվության հետ կապված պահպանվող տագնապի «դեղին մակարդակի» երկրորդ փուլը չի նախատեսում հարակից շրջաններից տարհանում կամ աշխատանքային գործունեության դադարեցում: Պոպոկատեպետլը, որի անվանումն ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «ծխացող լեռ», գտնվում է Մեխիկոյից 50 կմ հեռավորությամբ: Երկրի մեծությամբ երկրորդ եւ ամենաակտիվ հրաբուխը ծովի մակարդակից բարձր է 5,4 հազար մետր եւ համարվում է նրա խորհրդանիշներից մեկը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր