00:00:00

Չինաստանում ոստիկանները ավելի քան 1,5 հազար մարդու են ձերբակալել կեղծված բժշկական դիմակներ վաճառելու պատճառով

15:30, 26 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի իրավապահ մարմինները ավելի քան 1,5 հազար մարդու են ձերբակալել կեղծված բժշկական դիմակներ արտադրելու եւ վաճառելու պատճառով: Այս մասին հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Դու Հանվեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ ընդհանուր «ձերբակալվել է 1560 մարդուց ավելի»: «Մենք ընդհանուր բացահայտել ենք 688 գործ: Ոստիկանությունն առգրավել է ավելի քան 31 մլն միավոր կեղծված արտադրանք՝ պատրաստված ազգային եւ միջազգային ստանդարտները չպահպանելով»,- մամուլի ասուլիսում ասել է Դու Հանվեյը: Պաշտոնյան նշել է, որ բռնագրավված բեռի արժեքը կազմում է 174 մլն յուան (24,8 մլն դոլարից ավելի): Դու Հանվեյը շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են ակտիվորեն պայքարել շուկա կեղծված եւ անորակ արտադրանքի մատակարարումների դեմ: Նա հստակեցրել է, որ ոստիկանությունը նաեւ խստորեն կանխելու է խախտումները, որոնք հանգեցնում են բժշկական պարագաների գների բարձրացման եւ բացասաբար են ազդում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բեռնափոխադրումների վրա: Չինական օրենսդրության համաձայն՝ բժշկական դիմակների կեղծման համար նախատեսվում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր