00:00:00

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Գերմանիայում և Բրազիլիայում

14:42, 26 փետրվար 2020 Աշխարհ

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Գերմանիայում և Բրազիլիայում: Բրազիլիայում 61-ամյա հիվանդը ենթարկվել է կրկնակի ստուգման, որից հետո նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելը: Այս մասին հայտնում է Folha de San Paolo-ն: Գերմանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է ի հայտ եկել երկրի արևմուտքում, հայտնում է WDR հեռուստառադիոընկերությունը: Վարակվածներն ամուսնական զույգ են, ովքեր բնակվում են Հյուսիային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողում: Էրկելենց քաղաքի հիվանդանոց առաջինը դիմել է 50-ամյա տղամարդը, որի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Իտալիայում գրանցվել է վարակման 322 դեպք, զոհվել է 11 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր