00:00:00

Կորոնավիրուսի պատճառով Իսրայելից ավելի քան 400 հարավկորեացի է տարհանվել

20:05, 25 փետրվար 2020 Աշխարհ

Իսրայելից չորս չվերթով մոտ 417 հարավկորեացի է հայրենիք վերադարձել: Դա տեղի էունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը կորոնավիրուսի պատճառով արգելել է Կորեայի Հանրապետության քաղաքացիներին մուտք գործել իր երկիր: Երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսրայելում Հարավային Կորեայի դեսպանության տարածած հայտարարությանը: Տեղեկությունների համաձայն` Իսրայելում Հարավային Կորեայի դեռևս 500 քաղաքացի է մնում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելից վերադարձած որոշ հարավկորեացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 39 հոգուց բաղկացած խումբը փետրվարի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում անցել է Իսրայելի ամբողջ տարածքով` այցելելով այնպիսի կարևոր զբոսաշրջային և կրոնական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Երուսաղեմը, Կեյսարիան, Նազարեթը  և այլն: Փետրվարի 16-ին Կորեա հասնելուն պես զբոսաշրջիկներն իրենց տներ են գնացել, և մի քանի օր անց նրանցից մի քանիսի մոտ բարձր ջերություն, հազ և վիրուսի այլ ախտանշաններ են գրանցվել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ վարակվել է մոտ 31 մարդ: Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հարավային Կորեայից և Ճապոնիայից ժամանած բոլոր քաղաքացիների համար պարտադիր երկու շաբաթ տևողությամբ կարանտինային ռեժիմ է սահմանվել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված երկրներ ճանապարհորդած օտարերկրացիների մուտքը Իսրայել արգելվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր