00:00:00

Վարորդը, որի մեքենան Գերմանիայում մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ, դա կանխամտածված է արել

02:22, 25 փետրվար 2020 Աշխարհ

Վարորդը, որի մեքենան Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում (Հեսսենի հող) մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ, դա կանխամտածված է արել Ոստիկանության ներկայացուցիչը հանրային Hessischer Rundfunk հեռուստաընկերությանը հայտնել է, թե հարցաքննությունից հետո պարզ է դարձել, որ տղամարդը վրաերթը դիտավորյալ է արել։ Տեղի ոստիկանությունում կարծում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել։ Միաժամանակ, այնտեղ վստահ են, որ «հանցավոր արարքը միտումնավոր է եղել»։ Հեսսենի ՆԳ Նախարարությունում կատարվածին այլ գնահատական են տվել։ «Ելնելով տեղում իրավիճակից՝ ներկայում չի կարելի բացառել ահաբեկչությունը»,- հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչը Վիսբադենում։ Դեպքի հետաքննությունն իր վրա է վերցրել Մայնի Ֆրանկֆուրտի գլխավոր դատախազությունը։ Hessischer Rundfunk-ը տեղեկացրել է, որ վրաերթ կատարած վարորդը 29 տարեկան է, նա Գերմանիայի քաղաքացի է։ Նա կալանավորվել է։ DW-ն հայտնում է, որ խոսքը վթարի հետեւանքով «առնվազն 30 վիրավորների մասին է»։ Յոթ տուժածների վիճակը ծանր է։ Վիրավորների մեջ երեխաներ կան։ Ականատեսներից մեկի խոսքերով՝ ամբոխի մեջ է ներխուժել արծաթագույն Mercedes-Kombi։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14։30-ին։ Ավտոմեքենան մինչեւ կանգնելն անցել է 30 մետր։ Վկանեի խոսքերով՝ վրաերթից հետո վարորդը շարունակել է սեղմել գազի ոտնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր