00:00:00

Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել

03:52, 22 փետրվար 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն: Այդ մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Ինչպես ասված է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար: Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին: Նա հայտնել է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր