00:00:00

Հնդկաստանում վագրը սպանել է ընձառյուծին

02:07, 22 փետրվար 2020 Աշխարհ

Հնդկաստանում վագրը սպանել է ընձառյուծին, հաղորդում է Lenta-ն՝ The Statesman-ի վրա հղումով: Նախօրեին Ռաջաջի ազգային պարկում 2 գիշատիչ «մարտի են բռնվել» տարածքի համար: Արդյունքում հաղթել է վագրը, որից հետո կերել է թշնամուն: Ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ընձառյուծի լեշը, իսկ դրա տեսակը սահմանել են տեղում: «Այո, վագրը սպանել է ընձառյուծին: Մենք լեշը կթաղենք եւ մահվան իրական պատճառը կհրապարակենք պաշտոնական զեկույցում»,- ինֆորմացիան հաստատել է անտառապետ Անիլ Պայնուլին: Սպանված գիշատիչը հայտնաբերվել է Կոդիա Մալլա գյուղի բնակիչների կողմից: Նրանք տեղեկությունը փոխանցել են անտառապահությանը, որտեղից էլ դեպքի վայր պարեկություն է ուղարկվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր