Աղբյուրի տվյալներով՝ Աղրը նահանգի Թաշլըչայ շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցները կանգնեցրել են իրանական համարանիշով բեռնատարը, քանի որ ավելի վաղ տեղեկություն էին ստացել, որ տեղափոխվող բեռում կարող է թմրանյութ լինել: Հայտնաբերված հերոինի ընդհանուր զանգվածը կազմել է 149 կգ 36 գրամ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարի վարորդը, որն իրանական քաղաքացիություն ունի, ձերբակալվել է: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: