00:00:00

Իրավապաշտպանները կոչ են արել հանել Ասանժի նկատմամբ մեղադրանքներն ու թույլ չտալ նրա արտահանձնումը

00:42, 22 փետրվար 2020 Աշխարհ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել հանել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ բոլոր մեղադրանքները եւ երաշխավորել, որ նա չի արտահանձնվի ԱՄՆ-ին: Այս մասին ասվում է ՀԿ-ի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փետրվարի 24-ին Լոնդոնի դատարանում Ասանժի արտահանձնման հարցով լսումներ տեղի կունենան: «ԱՄՆ կառավարության կողմից Ասանժի հետապնդումը փաստաթղթերի հրապարակման համար, որոնցում հիշատակվում են հնարավոր ռազմական հանցագործություններ, որոնք կատարվել են ամերիկացի զինվորականների կողմից, ոչ այլ ինչ է, քան լայնամասշտաբ ոնձգություն կարծիքի ազատ արտահայտման դեմ: Նրա դեմ բոլոր մեղադրանքները պետք է հանվեն»,- ասել է Amnesty International-ի տնօրենի տեղակալ Մասսիմո Մորատտին: «Ջուլիան Ասանժին պետք է ազատ արձակել: Բրիտանիայի իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն եւ չուղարկեն նրան ԱՄՆ, որտեղ նա կարող է տուժել մարդու իրավունքների լրջագույն խախտումներից»,- ասել է Մորատտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր