00:00:00

Մեքսիկացի հզոր նարկոբարոնի որդուն արտահանձնել են ԱՄՆ-ին

00:21, 22 փետրվար 2020 Աշխարհ

Մեքսիկացի հզոր նարկոբարոնի որդուն արտահանձնել են ԱՄՆ-ին, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել թմրանյութերի առեւտրի համար, հաղորդում է AFP-ը: Ռուբեն Օսեգերա Գոնսալեսը՝ առավել հայտնի որպես «Էլ Մենչիտո», արտահանձնվել է թրմանյութերի մաքսանենգության նպատակով դավադրության մեղադրանքով: ԱՄՆ-ում ծնված Օսեգերա Գոնսալեսը «Հալիսկո» ազդեցիկ նարկոկարտելի ղեկավար Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի որդին է: Դատարանը մերժել է իր արտահանձնման դեմ Ռուբեն Օսեգերա Գոնսալեսի միջնորդությունը, ԱՄՆ-ում նրան կդատեն դաշնային դատարանում: Նա ձերբակալվել եւ 4 անգամ ազատ է արձակվել 2014 թվականի հունվարից 2015 թվականի օգոստոսը, երբ վերջապես կալանավորվել է մեղադրանքով, որ համարվում է համար երկուսը «նոր սերնդի Հալիսկո» կարտելում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարտելը համարում է աշխարհում 5 ամենավտանգավոր հանցավոր կազմակերպություններից մեկը որը պատասխանատու է ԱՄՆ-ում կոկաինի, մետամֆետամինի եւ ֆենտանիլային հերոինի անօրինական շրջանառության, ինչպես նաեւ բռնության բազմաթիվ գործողությունների համար:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր