00:00:00

Մոլդավիայի խորհրդարանում ընդդիմությունը խափանել է պաշտոնավարման 100 օրվա արդյունքներով վարչապետի զեկույցը

00:10, 22 փետրվար 2020 Աշխարհ

Մոլդավիայի խորհրդարանում ընդդիմությունը խափանել է պաշտոնավարման 100 օրվա արդյունքներով վարչապետի զեկույցը: Acum («Հիմա») եվրոպամետ բլոկի ներկայացուցիչների կողմից խորհրդարանական տրիբունան արգելափակելուց հետո օրենսդիր մարմնի ղեկավար Զինայիդա Գրեչանիյը նախ դադար է հայտարարել, ապա նիստը տեղափոխել փետրվարի 27, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ընդդիմությունը պահանջել է վարչապետի ելույթը տեղափոխել հաջորդ շաբաթ, ինչպես ավելի վաղ ծրագրվում էր: «Մյուս շաբաթ ես երկրում չեմ լինի»,- ասել է վարչապետ Իոն Կիկուն: Acum-ի փոխնախագահ Ալեքսանդր Սլուսարը բացատրել է, որ ընդդիմությունը շատ բողոքներ ունի ներկայացնելու ներկայիս կառավարությանը: «Խորհրդարանն ապօրինի կերպով անտեսում է ԱԳՆ ղեկավար Աուրել Չոկոյին անվստահության վոտում հայտնելու մասին Acum-ի նախաձեռնությունը: Արգելափակվում են մեր բոլոր օրինագծերը»,- ասել է նա:
Կիկուն առաջադրվել էր վարչապետի պաշտոնին նախագահ Իգոր Դոդոնի կողմից անցած տարվա նոյեմբերին: Նրա ծրագրին եւ կառավարության կազմին աջակցել էին Սոցիալիստների կուսակցությունը  եւ բարեփոխումների գործընթացում գտնվող ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը: Քանի որ իշխող կոալիցիա չի ձեւավորվել, Կիկուի կաբինետը ճանաչվել է մինորիտար եւ տեխնիկական: Պաշտոնների մեծ մասը զբաղեցրել են պետության ղեկավարի խորհրդականները:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր