00:00:00

ԱՄՆ-ում բանտարկյալին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա

18:24, 21 փետրվար 2020 Աշխարհ

Մահապատժի դատապարտված բանտարկյալին, որը ավելի քան 30 տարի առաջ դատապարտվել էր թմրանյութերի անհաջող գործարքի պատճառով բանտարկյալներից մեկին սպանելու համար, Թենեսիում մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի վրա, փոխանցում է Reuters-ը: 58-ամյա Նիկոլաս Թոդ Սաթոնը մահացած է հայտարարվել երեկ երեկոյան տեղական ժամանակով 19:26-ին: Նա դարձել է Միացյալ Նահանգներում այս տարի մահապատժի ենթարկված չորրորդ բանտարկյալը եւ առաջինը Թենեսիում: 2018 թվականից ԱՄՆ-ում էլեկտրական աթոռի վրա են մահապատժի ենթարկվել 4 այլ բանտարկյալներ: Ըստ դատական փաստաթղթերի՝ Սաթոնը Մորգան շրջանի տարածքային ուղղիչ հաստատությունում 3 սպանության համար արդեն պատիժ էր կրում, երբ 1985 թվականին բանտում սպանություն է կատարել: Մորգան շրջանի երդվյալների դատարանը 1986 թվականին Սաթոնին մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության համար եւ մահապատժի դատապարտել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր