00:00:00

Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել

18:45, 21 փետրվար 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում Է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն: Այդ մասին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում Է  «Ինտերֆաքս»-ը: Ինչպես ասված Է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար: Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել Է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին: Նա հայտնել Է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում Է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր