00:00:00

Շվեյցարիայի նախագահն իր հոբելյանին հրավիրել է իր հետ նույն օրը ծնված բոլոր համաքաղաքացիներին

16:43, 21 փետրվար 2020 Աշխարհ

Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը: Այդ մասին հայտնել է The Local հրատարակության շվեյցարական խմբագրությունը։ Հանդիսության հնարավոր մասնակիցներին հարկ կլինի գրանցվել նախագահի կայքում եւ տրամադրել իրենց անձնագրի պատճենը: Մայիսի 14-ին լրանում է Շվեյցարիայի նախագահի 60 տարին: Ինչպես նշում է The Local-ը, 1960 թվականին երկրում ծնվել է 94 հազար 372 երեխա, հետեւաբար, օրական միջին հաշվով լույս աշխարհ է եկել շուրջ 260 շվեյցարացի, մոտավորապես այդքանն իրավունք ունեն ներկա գտնվել նախագահի հոբելյանին: Առայժմ Սոմարուգան չի հրապարակել տոնակատարության մանրամասները: Միայն հայտնի է, որ հանդիսությունն անցկացվելու է Բեռնից ոչ հեռու: Սիմոնետա Սոմարուգան Շվեյցարիայի նախագահի պաշտոնն ստանձնել է 2020 թվականի հունվարի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր