00:00:00

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը

03:09, 21 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով China Mobile կապի օպերատորին՝ այդ մշակման հեղինակին։ Հեռախոսազրույցի ընթացքում «խելացի ռոբոտը» պարզում է մարդկանց մարմնի ջերմաստիճանը եւ նրանց գտնվելու վայրը: Ընդսմին նա քաղաքացիների նույնականացման համար օգտագործում է ձայնի ճանաչման գործառույթը՝ հարցվածների ցուցակը կազմելու նպատակով: «Այս մշակումը կօգնի խնայել սոցիալական ծառայությունների աշխատողների ժամանակը, ինչի շնորհիվ նրանք կկարողանան այլ խնդիրների վրա կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի շրջանակում»,-հայտարարել է China Mobile-ի ներկայացուցիչը: Ընկերության տվյալներով՝ արդեն հեռավար հարցում է անցել գրեթե հարյուր հազար մարդ Ուհանից, ինչպես նաեւ Իչան եւ Խուանշի քաղաքային օկրուգներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր