00:00:00

Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ

00:08, 21 փետրվար 2020 Աշխարհ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ: «2019 թվականին նախագահի պաշտոնական կայքի վրա կիբեռհարձակում իրականացնելով՝ Ռուսաստանը հարձակվել է մեր ինքնիշխանության եւ ազգային անվտանգության վրա, փորձել է կաթվածահար անել պետական կառույցների գործունեությունը: Դա միջազգային նորմերի խախտում է: Ռուսաստանը Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում»,- գրել է նա Twitter-ում: Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է ,որ անցած տարվա հոկտեմբերին կիբեռհարձակման հետեւում կանգնած է եղել ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր