00:00:00

Մահացել է Cut, Copy և Paste համակարգչային գործառույթները ստեղծած Լարի Թեսլերը

20:24, 20 փետրվար 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգներում 74 տարեկանում կյանքից հեռացել է ծրագրավորող Լարի Թեսլերը, որը համարվում է համակարգչային «կտրել», «պատճենել» և «տեղադրել» գործառույթների հեղինակը, հայտնում է Yahoo ինտերնետային պորտալը: Թեսլերը 1973 թվականին սկսել է Xerox PARC գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությունը, որտեղ էլ, ինչպես նշվում է, հետագայում մշակվել են նաև գրաֆիկական ինտերֆեյսն ու համակարգչային մկնիկը: «Լարի Թեսլերը եղել է Xerox ընկերության գիտաշխատողներից մեկն ու «կտրել», «պատճենել», «տեղադրել» և մի շարք այլ գործառույթների հեղինակը: Նրա հեղափոխական գաղափարների շնորհիվ ձեր աշխատանքային օրն ավելի հեշտ է անցնում: Լարին մահացել է երկուշաբթի օրը»,- ասվում է Xerox ընկերության թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ: 1980 թվականին Թեսլերը սկսել է համագործակցել Apple ընկերության հետ, որտեղ մասնակցել է այնպիսի ապրանքների ստեղծման աշխատանքներին, ինչպիսիք են գրպանի համակարգիչ MessagePad-ը և անձնական համակարգիչ Lisa-ն, որը համարվում է Macintosh-ի նախորդը: 1997 թվականին Apple ընկերությունից հեռանալուց հետո, նա համագործակցել է տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների` այդ թվում նաև Amazon-ի և Yahoo-ի հետ: Թեսլերի մահվան պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր