00:00:00

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվել նկարիչ Թյորների դիմանկարով թղթադրամները

19:50, 20 փետրվար 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել բրիտանացի հայտնի նկարիչ Ուիլյամ Թյորների (1775-1851) դիմանկարով թղթադրամները՝ 20 ֆունտ սթեռլինգ (25,9 դոլար), հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է Անգլիայի Բանկը, որը կատարում է բրիտանական կենտրոնական բանկի գործառույթները: Դրանից առաջ թղթադրամի վրա տնտեսագետ Ադամ Սմիթի դիմանկարն էր: Նոր թղթադրամները դարձել են երրորդը, որը պատրաստվել է Միացյալ Թագավորությունում պինդ պոլիմերներից՝ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) դիմանկարով 5 ֆունտանոցից (2016) եւ գրող Ջեյն Օսթինի (1775-1817) դիմանկարով 10-ֆունտոնոցից (2017) հետո: Այժմ շրջանառության մեջ են շարունակում մնալ մոտ 2 մլրդ թղթադրամ՝ 20 ֆունտ սթեռլինգով, բամբակաթղթային հիմքով: Նոր թղթադրամը, համաձայն ԿԲ-ի հաղորդագրության, ամենապաշտպանվածն է Անգլիայի Բանկի կողմից երբեւէ թողարկված թղթադրամներից: Թյորները պատկերված է իր «Խիզախ». նավի վերջին ուղեւորությունը» (The Fighting Temeraire) կտավի ֆոնին, որը ստեղծվել է 1839 թվականին: Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քարնիի խոսքով՝ Թյորները «բոլոր ժամանակների ամենաազդեցիկ նկարիչներից մեկն է»: Պոլիմերներից թղթադրամի թողարկման որոշումը Բանկն ընդունել է 2015-ի սեպտեմբերին: Բրիտանական ԿԲ-ն մտադիր է մինչեւ 2021-ի վերջ նոր պոլիմերային թղթադրամ թողարկել՝ 50 ֆունտ սթեռլինգ (61,3 դոլար)՝ բրիտանացի մաթեմատիկոս, կրիպտոգրաֆ եւ ինֆորմատիկայի հիմնադիր Ալան Թյուրինգի (1912-1954) դիմանկարով: Բացի նրա դիմանկարից, թղթադրամի վրա կպատկերվի նաեւ նրա հայտնի արտահայտությունը, որը նա արել է 1949 թվականի հունիսի 11-ին The Times-ին տված հարցազրույցում. «Սա միայն կանխավայելումն է այն բանի, թե ինչ է սպասվում, եւ միայն ստվերն այն բանի, թե ինչ կլինի»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր