Հրատարակության վարկածով՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի: Այսպիսով` Բակալչուկն առաջ է անցել ցուցակի՝ անցյալ տարիների անփոփոխ առաջատար Ելենա Բատուրինայից, որի կարողությունը 1,2 մլրդ դոլար է:
Բակալչուկի կարողության նոր գնահատականը դարձել է այն փոփոխությունների հետևանքը, որոնք տեղի են ունեցել նրա հիմնական ակտիվի՝ Wildberries ինտերնետ-խանութի հետ: Հանդեսի տվյալներով՝ 2019 թվականին Wildberries-ի շրջանառությունն աճել է 88 տոկոսով և կազմել 223,5 մլրդ ռուբլի:
Ինչպես գրում Է Forbes-ը, առաջին անգամ Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2018 թվականին. այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 600 մլն դոլար: Մեկ տարի անց այն աճել է գրեթե կրկնակի, ինչը նրան թույլ էր տվել երկրորդ տեղը զբաղեցնել Բատուրինայից հետո: