00:00:00

Ենթադրյալ հրաձիգը Հանուա քաղաքից մահացած է գտնվել իր տանը

15:26, 20 փետրվար 2020 Աշխարհ

Ենթադրյալ հանցագործը, ով կրակոցներ էր արձակել գերմանական Հանաու քաղաքում, մահացած է գտնվել իր տանը, նրա կողքին եւս մեկ դի է հայտնաբերվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ենթադրյալ հանցագործը մահացած գտնվել Հանաուի իր տանը: Նրա կողքին նաեւ մեկ այլ դի է հայտնաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունում նշել են, որ այս պահին չկա որեւէ ապացույց առ այն, որ կարող էին այլ հարձակվողներ լինել: Հետաքննությունը շարունակվում է: Հրաձգությունը, որի հետեւանքով ինը մարդ է զոհվել, հինգ մարդ վիրավորվել է, տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Հանաուի երկու նարգիլեանոցներում: Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ դեռ չկան: ​

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր