00:00:00

Գերմանիայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 8 մարդ է զոհվել

14:44, 20 փետրվար 2020 Աշխարհ

Գերմանիայի կենտրոնական մասում Հեսեն դաշնային հողում Խանաու քաղաքում չարագործի կրակոցների հետեւանքով մահացել է առնվազն 8 մարդ, 5-ը տուժել է: Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ անհայտ անձինք կրակոցներ են արձակել երկու նարգիլեանոցներում, այնուհետեւ քաղաքի հրապարակներից մեկում: Խանաուի ոստիկանությունը հաստատել է 8 մահացածների եւ 5 ծանր վիրավորների մասին տեղեկությունը: Դրանից բացի, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հարձակվողները տեղաշարժվել են մուգ գույնի ավտոմեքենայով: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորեքշաբթի 22:00-ի սահմաններում Խանաուում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել էին մի քանի մարդիկ: Ոստիկանությունը հաստատում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ 8 մարդ մահացու վիրավորվել է»,- նշված է ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր