00:00:00

Օդեսայի նավահանգստում հայտնաբերվել է Թուրքիայից ներկրված հերոինի և կոկաինի 4 տոննա նախանյութ

03:55, 20 փետրվար 2020 Աշխարհ

Ուկրաինայի անվտանգության ծառայության և մաքսատան աշխատակիցներն Օդեսայի նավահանգստի կոնտեյներային տերմինալում հայտնաբերել են թմրանյութ պատրաստելու համար օգտագործվող քիմիկատներ: Այս մասին հայտնում է korrespondent.net կայքը` հղում անելով Օդեսայի պետական մաքսային ծառայության հայտարարությանը:
Մաքսատան աշխատակիցները որոշել են ստուգել Թուրքիայից ներկրված վտանգավոր ուղեբեռի պարունակությունը, որի արդյունքում հայտանաբերել են 28 տոննա արգելված սոսիձ: Նմուշների հետազոտությունց հետո լաբորատորիան ներկայացրել է եզրակացություն, ըստ որի` 7,5 տոննա սոսնձի մեջ 50 տոկոս նախանյութեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում են ծանր թմրանյութերի`մասնավորապես հերոինի և կոկաինի պատրաստման համար: Ուկրաինայում դրանք ընդգրկված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր