Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհին տաքսին կանգնել է բանկի մոտ, քանի որ հաճախորդին գումար է անհրաժեշտ եղել: Վերջինս բանկոմատից 150 հազար ռուբլի է հանել, և վարորդին 5 000 ռուբլի թեյավճար է տվել:
Այնուհետև, վարորդը շարունակել է ճանապարհը և կրեդիտային հիմնարկություններից մեկից՝ սկզբում 200 000 և 150 000 ռուբլի է ստացել, ապա բանկոմատից 200 և 500 դոլար կանխիկացրել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը գլխարկով և հագուստի օձիքով փակում դեմքը, երբ գումար հանելու նպատակով մոտենում է բանկոմատին:
Բանկային հաշվից գումարի գողության մասին հաճախորդն իմացել է առավոտյան, որից անմիջապես հետո դիմել է իրավապահ մարմիններին: Ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին և նրա մեքենայում հայտնաբերել է 490 000 ռուբլի: