00:00:00

Ճապոնական սմարթֆոնը թույլ չի տալիս օգտատերերին անկեղծ սելֆիներ անել

03:10, 20 փետրվար 2020 Աշխարհ

Ճապոնական Tone Mobile ընկերությունը ներկայացրել է Tone e20 սմարթֆոնը՝ յուրահատուկ Smartphone Protection նկարահանող խցիկով, որը թույլ չի տալիս օգտատերերին «մերկ» սելֆիներ անել, հայտնում է News.ru-ն։ Անկեղծ լուսանկարների ճանաչման համար պատասխանատու է արհեստական բանականության համակարգը, որը ստուգում է պատկերի «անտեղի» լինելը։ Նման լուսանկար հայտնաբերելու դեպքում օգտատիրոջը ուղարկվում է «Լուսանկարը պարունակում է անընդունելի բովանդակություն» հաղորդագրությունը, որից հետո այն ջնջվում է։ Սմարթֆոնը ստեղծողները ասել են, որ այդ գործառույթը ուղղված է նրան, որպեսզի երիտասարդ օգտատերերը պաշտպանված լինեն այնպիսի լուսանկարներ անելուց, որի համար հետո կարող են զղջալ։ Սարքը նաեւ կարելի է միացնել այլ մարդու սմարթֆոնի, որպեսզի ծնողին կամ խնամակալին զգուշացնեն, եթե նրանց երեխան անկեղծ լուսանկար անի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր