00:00:00

Եգիպտոսի հետախուզության ղեկավարը փորձում է տարածաշրջանային դաշինք ստեղծել Թուրքիայի ծրագրերի դեմ

01:38, 20 փետրվար 2020 Աշխարհ

Եգիպտոսի գլխավոր հետախուզական վարչության պետ Աբաս Քամելը վերջին օրերին գաղտնի այցելել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ: Օրակարգի թեման Թուրքիան էր, գրում է Ahval-ը: Քամելի հանդիպումներն ուղղված են եղել Եգիպտոսի եւ այլ երկրների միջեւ հետախուզական դաշինք ստեղծելուն` ավելի սերտ համագործակցության ճանապարհը հարթելու նպատակով, որը դեմ կլիներ տարածաշրջանում Թուրքիայի ավելի ու ավելի ագրեսիվ ծրագրերին, հայտնում է The Arab Weekly` վկայակոչելով աղբյուրը Փարիզում: Աղբյուրների համաձայն` Քամելը նշել է, որ Թուրքիայի ծրագրերն «ամենավտանգավորն են արաբական տարածաշրջանի համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իշխանության գալուց ի վեր»: Նա գաղտնի տեղեկություններ է ներկայացրել Թուրքիայի գործունեության մասին, այդ թվում նաեւ` Լիբիայում եւ Սիրիայում ռազմական գործողությունների, ինչպես նաեւ` իրադարձությունների, որոնք վերաբերում են Թուրքիայի ռազմական ներկայությանը Քաթարում եւ Աֆրիկյան եղջյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր