00:00:00

Թուրքիան լրացնում է իր սպառազինությունները

00:41, 20 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքիան ծրագրում է իրականացնել սպառազինությունների գնման հավակնոտ նախագիծ 2020թ․ համար, քանի որ երկիրը վերականգնվում է 2018թ․ տնտեսական ճգնաժամից հետո, իսկ կառավարությունը փողերը ծախսում է տարբեր ճակատներում, այդ թվում՝ Սիրիայում եւ Իրաքում պատերազմների վրա, հայտնում է Defense News-ը։ Թուրքական ռազմական Akıncı անօդաչուն զինվորականներին կհանձնվի 2020թ․ վերջին։ Թուրքիան նաեւ սպասում է Kamikaze Kargu-2 անօդաչուի մատակարարմանը։ Թուրքիայի կառավարությունը պաշտպանական սարքեր մատակարարող STM ընկերության հետ պայմանագրով ձեռք է բերում ընդհանուր առմամբ 356 հատ Kargu-2 անօդաչու թռչող սարք։ STM-ն նաեւ պատրաստվում է մատակարարել ինքնավար մարտավարական գրոհող ինքնաթիռներ։ Թուրքիան այս տարի նաեւ բեռնատար անօդաչուների արտադրության պայմանագիր կկնքի։ Թուրքիան որոշակիացրել է իր պաշտպանական արդյունաբերության համար հավակնոտ նպատակներն ու ռազմավարությունները, ընդ որում՝ պաշտպանական ու աերոտիեզերական շրջանառության ծավալը 2023թ․ պետք է հասնի 26,9 մլրդ դոլարի՝ 2018 թ․ 6,7 մլրդ դոլարից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր