00:00:00

Էրդողանի հայտարարությունից հետո Իդլիբում թուրքական ուժերը սկսել են խրամատներ փորել

23:40, 19 փետրվար 2020 Աշխարհ

Սիրիայի Իդլիբի շրջանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո Իդլիբում թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող մասերում սկսվել են խրամատներ փորվել։ Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի՝ «Իդլիբում ռազմական գործողություն ամեն պահի կարող է սկսվել» արտահայտությունից հետո Իդլիբում  թուրքական զինտեխնիկան բերվում է մարտական պատրաստության եւ փորվում են խրամատներ։ Նշվում է, որ թուրքական ուժերին հրահանգված է դիմակայել սիրիական բանակի հավանական հարձակմանը եւ անցնել հակահարձակման։ Նշենք, որ Էրդողանը հայտնել էր, որ Իդլիբի հարցով ՌԴ–ի հետ համաձայնություն ձեռք չի բերվել եւ ամեն պահի կարող է ռազմական գործողություններ սկսվել։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն էլ մեկնաբանել էր Էրդողանի խոսքերը՝ շեշտելով, որ դա կլինի ամենավատ սցենարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր