00:00:00

Էրդողանն ընդդիմության առաջնորդին մեղադրել է Գյուլենի շարժման հետ կապերի մեջ

22:58, 19 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին կոչ է արել հետաքննություն անցկացնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հնարավոր կապերի վերաբերյալ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ, փոխանցում է Reuters-ը: Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ հայտարարել էր, որ Էրդողանը Գյուլենի ցանցի «քաղաքական թեւն» է` մեղադրելով նրանում, որ վերջինս շարժման հազարավոր անդամների թույլ է տվել համալրել պետական շարքեր: Նրա մեկնաբանությունները կտրուկ արձագանք էին առաջացրել Էրդողանի կողմից, որն էլ, իր հերթին, մեղադրել է Քըլըչդարօղլուն Գյուլենի շարժման հետ կապերի մեջ: «Ես անցյալում հանդիպել եմ նրա (Գյուլենի) հետ, իմաստ չունի դա թաքցնել»,- ասել է Էրդողանը: «Համաձայն եմ, որ մենք ամեն կերպ փորձել ենք բացատրել այդ կառույցից բխող սպառնալիքը, անգամ` մեր սեփական շրջանակներին: Բայց մենք միակն ենք, ով անողոք կերպով պայքարել է նրա շարժման հետ իրական աշխարհում»,- ասել է Էրդողանը: Գյուլենը հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին: Իրավապաշտպան խմբերն ու ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Էրդողանին հեղաշրջումը` որպես այլակարծությունը ճնշելու առիթ օգտագործելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր