00:00:00

Մայք Պոմպեոն Էր Ռիադ է ժամանում

22:47, 19 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էր Ռիադ է ժամանում Մերձավոր Արեւելքում լարվածության մեծացման ֆոնին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Օրակարգի հարցերի թվում են՝ Իրանի հետ լարվածությունը, Մերձավոր Արեւելքի վերաբերյալ վարչակազմի խաղաղ ծրագիրը, Եմենի դեմ շարունակվող պատերազմը եւ մարդու իրավունքները: Պոմպեոյի այցը տեղի է ունենում մի շրջանում, երբ երկու երկրները վերակառուցում են իրենց մոտեցումը տարածաշրջանային չկարգավորված խնդիրների եւ իրենց երկկողմ հարաբերությունների հանդեպ: ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան վաղուց ի վեր մտահոգ են Իրանի միջուկային հավակնությունների եւ Մերձավոր Արեւելքում նրա ապակայունացնող գործունեության պատճառով:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր