00:00:00

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերին

22:17, 18 փետրվար 2020 Աշխարհ

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերին: ՌԴ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը կբողոքարկվի Նիդեռլանդների Գերագույն դատարանում, հաղորդում է Meduza-ն: Միջազգային արբիտրաժը 2014-ին որոշել էր, որ Ռուսաստանը փաստացի անօրինական ճանապարհով ազգայնացրել է ընկերությունը: 2016-ի ապրիլին որոշումը չեղարկվել է Հաագայի շրջանային դատարանի կողմից: Փոխհատուցում ստանալու համար ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերը դիմել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, եվրոպական այլ երկրների դատարաններ՝ պահանջելով ապահովել Ռուսաստանի կառավարությանը պատկանող գույքի կալանքը: ՅՈՒԿՕՍ-ի հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին ներառված չէ բաժնետերերի թվում, որոնք հայտ են ներկայացրել Ռուսաստանի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր