00:00:00

Բաքվում այրվում է խոշոր առեւտրի կենտրոն

14:36, 18 փետրվար 2020 Աշխարհ

Հրդեհ է բռնկվել Բաքվի խոշոր «Սադարաք» առեւտրի կենտրոնում, երեքշաբթի հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը: «Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ հաշվարկներ եւ փրկարարներ: Կրակի մարման միջոցներ են ձեռնարկվում»,- հայտնում են մամուլի ծառայությունից: «Սադարաք» առեւտրի կենտրոնը գտնվում է Բաքվի արվարձանում, զբաղեցնում է 100 հա մակերես: Այն ներառում է մանրածախ եւ մեծածախ վաճառքի ավելի քան 12 հազար օբյեկտներ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, մածածախ վաճառքի մեկհարկանի պահեստ, ինժեներական տարբեր կառույցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր