00:00:00

Չինաստանը մաքսատուրքերից ազատելու է ԱՄՆ-ից ներմուծվող մոտ 700 ապրանք

14:55, 18 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի Պետխորհրդին առնընթեր մաքսային սակագների կոմիտեն այս տարվա մարտի 2-ից սկսելու է չինական ընկերություններից դիմումներ ընդունել ԱՄՆ-ից 696 ապրանքներ ներմուծման տուրքերից ազատելու մասին: Երեքշաբթի հրապարակված գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդպիսի թույլտվությունները գործելու են մեկ տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «2020 թվականի մարտի 2-ից Չինաստանի Պետխորհրդի Մաքսային սակագների պետական կոմիտեն կսկսի դիմումներ ընդունել չինական համապատասխան ձեռնարկություններից: Որոշակի պայմաններին, ինչպես նաեւ շուկայի եւ առեւտրի սկզբունքներին համապատասխան ԱՄՆ-ում ներմուծման գնումներին համապատասխանության ստուգման հիմքով նրանց գործարքների վրա չեն դրվի մեր երկրում հայելային սակագները, որ սահմանվել են ի պատասխան ԱՄՆ-ում 301-րդ հոդվածի հիմքով մտցված լրացուցիչ գանձումների»,- նշված է փաստաթղթում: Փաստաթղթին կցված հավելվածում նշված է, որ 696 ապրանքների ցանկի մեջ են մտնում խոզի, տավարի միսը, սոյան, սեղմված բնական գազը, նավթը եւ այլն: «Միջնորդող սուբյեկտի դիմումը հաստատվելուց հետո ներմուծումը մեկ տարվա ընթացքում եւ նշված գումարի սահմաններում մեր երկրում հայելային սակագներով չի հարկվի, որոնք սահմանվել են ի պատասխան ԱՄՆ-ում 301-րդ հոդվածի հիմքով մտցված լրացուցիչ գանձումների»,- նշված է փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր