00:00:00

ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով ԳԴՀ-ում կալանավորված իրանցին վերադարձել է տուն

03:00, 18 փետրվար 2020 Աշխարհ

Իրանի քաղաքացի Ահմադ Խալիլին, որը ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով կալանավորվել էր Գերմանիայում, դիվանագիտական ջանքերի արդյունքում ազատ է արձակվել եւ վերադարձել է տուն, հայտնում է PressTV-ն։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Խալիլին կիրակի երեկոյան «դիվանագիտական մի շարք խորհրդակցությունների եւ դատական իշխանությունների ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ արդյունավետ համագործակցության հետեւանքով ազատ է արձակվել»։ Նրա խոսքերով՝ Խալիլին ձերբակալվել էր Գերմանիայում՝ ԱՄՆ-ի հայցով՝ «Վաշինգտոնի անօրինական պատժամիջոցները խախտելու պատրվակով եւ ԱՄՆ-ին արտահանձնելու պահանջով»։ Մուսավին նշել է, որ Խալիլին տուն է վերադարձել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, որը Գերմանիայում մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Անցյալ տարվա վերջին ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանին վերադարձել էր հայրենիք այն բանից հետո, երբ նրան փոխանակել էին Իրանում ամերիկացի կալանավորների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր