Ինչպես ներկայացնում է CNN-ը, Կամպանիա մարզում գտնվող գողտրիկ բնակավայրում մարդկանց հրապուրում են՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը, եթե համաձայնեն տեղափոխվել:
Տեորայում որոշել են իրենց մոտ բնակություն հաստատող նորեկներին երկու տարվա ընթացքում 150 եվրո ամսավճար հատկացնել՝ դատարկ տունը վարձակալելու համար, կամ 5000 եվրո՝ այն գնելու համար:
Գնորդներն այդ պարագայում կպարտավորվեն նոր ձեռք բերված տանն ապրել առնվազն երեք տարի: Բացի այդ, ընտանիքը պետք է գոնե մեկ երեխա ունենա՝ տունը ձեռք բերելիս:
Տեորայի քաղաքապետ Ստեֆանո Ֆարինայի խոսքով՝ տեղի բնակչությունը կտրուկ նվազել է 1980թ. երկրաշարժից հետո, որը մեծ վնասներ էր հասցրել քաղաքին, ինչպես նաև հարևան Լիոնի համայքին: