00:00:00

Քեմալ Քըլըչդարօղլուն հակահայց է ներկայացրել Էրդողանի դեմ

00:35, 18 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքական ընդդիմադիր ազգային-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հակահայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ՝ նրան մեղադրելով անցյալում  իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կազմակերպությանը աջակցելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ջելյալ Չելիկը: Ավելի վաղ Էրդողանը դատական կարգով բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել Քըլըչդարօղլուից 50 հազար թուրքական լիրայի (82,5 հազար դոլար) չափով: Նա իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը մեղադրել է կազմակերպության անդամներին պետական մարմիններում կարեւոր պաշտոններ զբաղեցնելու հարցում օգնելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հենց Էրդողանի գլխավորությամբ իշխող կուսակցությունը ապահովել է խորհրդարանում օրենքների ընդունումը, որոնք առաջարկել են շարժման անդամները, եւ քաղաքական հիմք է նախապատրաստել շարժման անդամներին իշխանության եւ ուժային կառույցներում ներգրավվելու համար:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր