Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հաղորդավարուհուն մահացած են գտել Լոնդոնի իր բնակարանում փետրվարի 15-ին: Նրա ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ նա ինքնասպան է եղել:
Աղբյուրը նշում է, որ նախկինում նրան մեղադրում էին իր ընկերոջ՝ մոդել և թենիսիստ Լյուիս Բերթոնի վրա հարձակվելու մեջ: Ինքը Բերթոնը խնդրել էր իրեն տուժած չհամարել, իսկ ընկերուհու մահից հետո սոցցանցում հուզիչ գրառում է կատարել՝ ասելով, որ «սիրտը կոտրված է»:
Ֆլեքի ինքնասպանության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջինս «գտնվում էր մեծ ճնշման տակ» այն բանից հետո, երբ իրեն մեղադրել էին իր ընկերոջ դեմ հարձակում իրականացնելու մեջ: Ֆլեքն այդ մեղադրանքները հերքել էր: Այդ գործով դատական լսումներ պետք է լինեին հաջորդ ամիս: