00:00:00

ԱՄՆ-ը փաստացի դարձել է աշխարհում ամենախոշոր լրտեսն ու «հաքերների կայսրությունը». Չինաստանի ԱԳՆ

22:22, 17 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ին կարելի է անվանել համաշխարհային կիբեռտարածքում ամենախոշոր լրտեսն ու «հաքերների կայսրությունը»: Նման կարծիք է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը երկուշաբթի օնլայն ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ամերիկյան եւ գերմանական հատուկ ծառայությունների մասշտաբային գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հատուկ ծառայությունները գործել են շվեյցարական Crypto AG ընկերության քողարկման տակ: «Փաստերը հերթական անգամ ցույց են տվել, որ ԱՄՆ-ն ամենախոշոր զավթիչ պետությունն է միջազգային կիբեռտարածքում եւ բառի բուն իմաստով հաքերների կայսրությունը: Նրանց գաղտնալսումը հասել է իրական սանձարձակության եւ անօրինականության»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր