00:00:00

Անցած շաբաթ գրանցվել է 175 արտակարգ դեպք. թունավորումից տուժել է 31 մարդ, զոհվել է երկուսը

20:04, 17 փետրվար 2020 Հասարակություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 10-ից 16-ը գրանցվել է 407 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 158 կենցաղային կանչ, 93 հրդեհի ահազանգ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 56 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 19 դեպք. տուժել է 31, զոհվել՝  2 քաղաքացի: Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 67 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1222 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 687 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր