00:00:00

Չինաստանում նվազել է կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվը

23:30, 16 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի ողջ տարածքում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների թիվը երեք շաբաթում կրճատվել է՝ հիվանդների ընդհանուր թվի 15.9 տոկոսից հասնելով 7.2 տոկոսի, ինչը ցույց է տալիս հիվանդության դեմ պայքարին ուղղված ջանքերի արդյունավետությունը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Վերջինս մատնանշել է, որ Ուհանում հունվարի 28-ին ծանր հիվանդների թիվը կազմում էր 32.5 % վարակվածների ընդհանուր թվից, իսկ փետրվարի 15-ի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 21.6 %-ի: Հուբեյ նահանգում հունվարի 27-ին ծանր վիճակում էր վարակվածների 18.4 %-ը, իսկ փետրվարի 15-ին՝ 11,1 %-ը:
«Այդ փոփոխությունները վկայում են այն մասին, որ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ջանքերն արդեն արդյունք են տալիս»,- ընդգծել է առողջապահության հարցերով պետհանձնաժողովի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները հիվանդության տարածման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Մինչ օրս կորանավիրուսից մահացածների թիվը հասել է 1665-ի, հիվանդներինը գերազանցել է 68 500-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր