00:00:00

Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարի հետ

13:52, 16 փետրվար 2020

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ, հայտնում են ԱԳՆ լրատվության բաժնից։ Զրուցակիցները շեշտեցին երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորեցին քաղաքական երկխոսության, այդ թվում բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն ուղենշեցին հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր