Ուղարկված ուժերը արդեն հասել են Իդլիբ:
Տեղեկացվում է, որ այս ուժերը ուղարկվել են լայն ռազմական գործողությունների իրականացնելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:
Նա նաև սպառնացել էր գրոհել սիրիական կառավարական զորքերը նույնիսկ դեէսկալացիոն գոտու սահմաններից այն կողմ, եթե նրանք հարձակողական գործողություններ կատարեն: