00:00:00

Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

22:39, 15 փետրվար 2020 Աշխարհ

Թայվանի արևելյան ափերին՝ փետրվարի 15-ին 5 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,4 և 4,7 մագնիտուդ  ուժգնությամբ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել են Չինաստանի սեյսմիկ կենտրոնից: Առաջին ցնցումը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցվել է տեղի ժամանակով 19:00-ին Հուալյան շրջանում, երկրորդը` 5 րոպե անց 4,7 մագնիտուդ ուժգնությամբ` նույն շրջանում:  Երկու դեպքում էլ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ ցնցումների ուժգնությունը 5,7 մագնիտուդ է եղել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: Հուալյանում երկրաշարժերը բավականին հաճախ են տեղի ունենում: 2018 թվականի փետրվարին այստեղ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի պատճառով 16 մարդ զոհվել էր, ևս 285 հոգի՝ տուժել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր