00:00:00

Պոմպեոն ՆԱՏՕ-ի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված է համարել

18:34, 15 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «մահվան» մասին հայտարարությունները խիստ չափազանցված են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ՆԱՏՕ-ի մահը խիստ չափազանցված է: Արևմուտքը հաղթում է, մենք հաղթում ենք միասին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Պոմպեոյի գնահատականով` ազատ երկրներն ավելի հաջողակ են: «Այդ իսկ պատճառով մարդիկ ձգտում են սովորել Քեմբրիջում, ոչ թե Կարակասում, այդ իսկ պատճառով նրանք բիզնես են սկսում Սիլիկոնյան հովտում, ոչ թե Սանկտ Պետերբուրգում»,-նշել է Պոմպեոն: Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր