Քննության համաձայն` փետրվարի 13-ի երեկոյան Զալուկոկոաժե բնակավայրի 48-ամյա բնակիչը որսորդական հրացանով օդ է կրակել թափառող շներին վախեցնելու համար: Սակայն փամփուշտներից մեկը դիպել է 7-ամյա աղջնակի գլխին, որը մոր ուղեկցությամբ անցնելիս է եղել այդ տարածքով:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել:
Այժմ քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները: