00:00:00

Թրամփի հետ դատական վեճի մեջ եղած պոռնոդերասանուհու նախկին փաստաբանը մեղավոր է ճանաչվել Nike-ին շանտաժի ենթարկելու մեջ

16:23, 15 փետրվար 2020 Աշխարհ

Թրամփի հետ դատական վեճի մեջ եղած պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի նախկին փաստաբան Մայքլ Ավենատին մեղավոր է ճանաչվել Nike ապրանքանիշից շորթում կատարելու մեջ, հայտնում է BBC News-ը: Նշվում է, որ հաստատվել է իրավաբանի կողմից 25 մլն դոլար շորթելու փորձը: Հեռուստաալիքը հայտնում է, որ Ավենատին սպառնացել է տեղեկություններ հրապարակել, որոնք կարող էին վնաս հասցնել հանրաճանաչ մարզական ապրանքանիշին: Ընդ որում՝ այդ տեղեկությունների բնույթի մասին մանրամասներ չեն ներկայացվում:
Ավենատիին սպառնում է մինչեւ 42 տարվա ազատազրկում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր