00:00:00

Սպիտակ տունը բացատրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառը

14:44, 15 փետրվար 2020 Աշխարհ

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան, այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծառայողական գրառման մեջ:
«Նախագահը նախորդ ամիսների ընթացքում Իրանի և նրա կողմից աջակցվող մարտիկների` մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի և շահերի վրա հարձակումներին ի պատասխան է նման հրաման տվել»,- ընդգծել է ԱՄՆ վարչակազմը: Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սոլեյմանին երկրի դեսպանատների վրա հարձակումներ է նախապատրաստում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր